Փոխիր պարետին, բեր զինվորականի. նշանակիր Ցոլակյան Ֆելիքսին կամ Հունան Պողոսյանին

Փոխիր պարետին, բեր զինվորականի. նշանակիր Ցոլակյան Ֆելիքսին կամ Հունան Պողոսյանին

Զոհրապ Եգանյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հայտնաբերվել է շուրջ 700 նոր դեպք, այյլևս անիմաստ է խոսել վարակի տարածումը կանխելու որդեգրած ռազմավարության արդյունավետության մասին: Բարի խորհուրդ Նիկոլ Փաշինյանին, գոնե այս պահին, երբ մարդկային կյանքերի հարց է, փոխիր պարետին, բեր զինվորականի, մարդու, ով գոնե զինվորական ծառայություն է անցել ու գիտի, թե ինչ է ռեժիմը, նշանակիր Ցոլակյան Ֆելիքսին կամ Հունան Պողոսյանին, առողջապահության ոլորտը տուր Հարություն Քուշկյանին, հավատա, նա ուժեղ կազմակերպիչ ու խիստ մարդ է, որին հարգում են ոլորտում ու չեն կարող ասել, թե «սա ով է, ինչ անցյալ ունի, որ մեր գլխին նախարար դառնա»: Մի կողմ դրեք էդ ուղիղ եթերներն ու օրը միքանի անգամ ստատուս գրելը, տարբեր մարդկանց նկարներ տարածելը, դրանք անօգուտ զբաղմունքներ են ու բացի Ձեր վարկանիշն ավելի արագ գցելուց, ոչինչ չի տալու: Երկրի անվտանգության հարցն է, արդեն իսկ ունենք տասնյակ զոհեր, գոնե այս պահի կենսական ոլորտները տվեք պրոֆեսիոնալներին, այլ ոչ թե «հեղափոխականների», ինչը մասնագիտություն չէ ու ողբերգության կարող է հանգեցնել: Պարոն Փաշինյան վերջապես սկսեք կարևորել բովանդակությունը ձևից, այսպես շարունակվի ևս մեկ ամիս Դուք այլևս ոչինչ, կրկնում եմ` ոչինչ փոխել չեք կարողանա»: