Իրանից ՀՀ քաղաքացիներ են վերադարձել Հայաստան. հաջորդ խումբը կգա փետրվարի 28-ին | «Հրապարակ» 26.02.2020

Իրանից ՀՀ քաղաքացիներ են վերադարձել Հայաստան. հաջորդ խումբը կգա փետրվարի 28-ին | «Հրապարակ» 26.02.2020

Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:
ՀՀ քաղաքացիներին բերող օդանավը 16:00-ին վայրէջք է կատարել:
Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հաջորդ խումբը հայրենիք կվերադառնան փետրվարի 28-ին: Հայրենիք վերադառնալու համար Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի:
Օրվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.