2024 թվականին շատ երկրներում գների նվազում կլինի․ ԱՄՆ ֆիննախ

2024 թվականին շատ երկրներում գների նվազում կլինի․ ԱՄՆ ֆիննախ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ 2024 թվականին գները կնվազեն աշխարհի երկրների 80%-ում։ 
Այս մասին հայտարարել է ամերիկյան գերատեսչության ղեկավար Ջանեթ Յելենը։

«Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ կանխատեսողներ կանխատեսել էին համաշխարհային տնտեսության համատարած դանդաղում 2023 թվականին, ինչը տեղի չունեցավ։ Փոխարենը, աճը կազմել է 3,1%, գերազանցելով սպասելիքները, իսկ գնաճը նվազել է, ընդ որում գների անկումը ակնկալվում է այս տարի մոտ 80% երկրներում», - Reuters-ին հայտնել է Ջանեթ Յելենը:

Դեռևս 2023 թվականի հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան ասել էր, որ համաշխարհային տնտեսական աճը կսկսի արագանալ 2024 թվականին։ 
ԱՄՀ-ն նաև կանխատեսել է համաշխարհային ՀՆԱ-ի աճ այս տարի 3,1%-ով, իսկ 2025-ին՝ 3,2%-ով։