Դավիթ Անանյանը դիմո՞ւմ է գրել

Դավիթ Անանյանը դիմո՞ւմ է գրել

Հենց նոր ոչ պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Մենք փորձեցինք պաշտոնական հաստատում ստանալ որեւէ մեկից, սակայն քանի որ դիմումը դեռեւս վարչապետի կողմից ստորագրված չէ, ոչ ոք չի ուզում հարցին հստակ պատասխան տալ։ 

Սակայն դեռ վաղուցվանից լուրեր կային, որ հարկային-մաքսային քաղաքականության ինչ-ինչ հարցերում Անանյանը այլ մոտեցումներ ունի եւ ամեն ինչ չէ, որ այս ոլորտում իր սրտով է, մասնավորապես՝ արտակարգ դրության ընթացքում աջակցության ծրագրերի հետ կապված Դ․Անանյանի մոտեցումները տարբերվել են էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի եւ վարչապետի մոտեցումներից։ 

Մենք սպասում ենք պաշտոնական հաստատման, որն անմիջապես կներկայացնենք ընթերցողին։