Կոսաչեւը՝ Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւի մասին

Կոսաչեւը՝ Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւի մասին

Լեռնային Ղարաբաղի մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը մեծամասամբ պայմանավորված է Փարիզի եւ Անկարայի միջեւ լարված հարաբերություններով, եւ այն կմնա որպես խորհրդատվական ֆրանսիական կառավարության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը։ Ռուս սենատորը ընդգծել է, որ բանաձեւը որքան որ Ղարաբաղի մասին է, նույնքան էլ՝ Թուրքիայի։

Նա հիշեցրել է, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները ներկայումս զրոյական վիճակում են։ Բացի այդ, Թուրքիան, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ պետություն, ակնհայտ ադրբեջանամետ կեցվածք է որդեգրել Ղարաբաղյան հարցով։ Եվ այս համատեքստում հասկանալի է ֆրանսիական կողմի հայամետ կեցվածքը, որը ուժգնացավ նաեւ այն բանով պայմանավորված, որ Ֆրանսիան դժգոհ է միջազգային հարցերում Թուրքիայի կեցվածքից։

Այնուամենայնիվ, Կոսաչեւը համոզված է, որ այդ բանաձեւը կմնա խորհրդատվական մակարդակում եւ դա երեւի լավ կլինի, քանի որ Ղարաբաղյան հարցում նախ եւ առաջ հայ-ադրբեջանական երկխոսություն պետք է ծավալվի առանց վերջնագրերի եւ ուժային սցենարների։