Վրաստանում թղթադրամները ախտահանում են արդուկով 

Վրաստանում թղթադրամները ախտահանում են արդուկով 

Վրաստանում՝ Փոքիի գյուղատնտեսական շուկայում այցելուների համար սահմանվել է հատուկ կանոն՝ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այստեղ բոլորը, ովքեր ունեն իրենց հետ կանխիկ գումար, այն պետք է հանձնեն հատուկ աշխատակցին, ով էլ թղթադրամները արդուկով /մետաղադրամների դեպքում՝ անտիսեպտիկով/ ախտահանելուց հետո վերադարձնում է տերերին։ Միաժամանակ նաեւ շուկայում բաժանում են ձեռնոցներ եւ անցկացնում բնակիչների թերմոսկրինինգ։