Ձնահյուսը Վրաստանում մարդկային կյանք է խլել

Ձնահյուսը Վրաստանում մարդկային կյանք է խլել

Վրաստանում փրկարարները հայտնաբերել են ռուս տուրիստ կնոջ դին, ով մահացել է ձնահյուսի պատճառով՝ Վրաստանի հյուսիսում՝ Գուդաուրիի լեռնադահուկային առողջարանի տարածքում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ տուրիստ կնոջ որոնողական աշխատանքները իրականացվում էր հիսուն փրկարարի մասնակցությամբ։ Հայտնի է, որ նա, այլ տուրիստների հետ անցել է լեռան արգելված գոտի, ինչի պատճառով էլ սկսվել է ձնահյուսը եւ պատճառ դարձել նրա մահվան։ Հայտնի է նաեւ, որ տուրիստական խումբը բաղկացած է եղել չորս հոգուց։ Մնացած երեքին փրկարարները կարողացել են տեղափոխել անվտանգ վայր։