Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ուկրաինայից դիվանագետների տարհանման մասին տեղեկությունը

Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ուկրաինայից դիվանագետների տարհանման մասին տեղեկությունը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Ուկրաինայից դիվանագետների տարհանում չի նախատեսվում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մենք իրականացնում ենք արտակարգ իրավիճակների մանրակրկիտ պլանավորում, ինչպես միշտ, անվտանգության իրավիճակի վատթարացման դեպքում», - ռուս լրագրողներին ասել են Պետդեպարտամենտից:

Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ եթե դիվանագիտական ​​առաքելության անձնակազմին և նրանց ընտանիքներին տարհանելու որոշում կայացվի, նրանք տուն կթռչեն ոչ կառավարական ինքնաթիռներով. «Ներկայումս թռիչքների համար հասանելի են կոմերցիոն չվերթները»։

Ավելի վաղ Սպիտակ տունը մեկնաբանել էր Ուկրաինայից դիվանագետների կամավոր տարհանման մասին տեղեկությունը։ Նախագահի խոսնակ Ջեն Փսակին ասել էր, որ նման պլաններ միշտ մշակվում են անկանխատեսելի իրավիճակների դեպքում։