Ով է Ջալալ Հարությունյանը

Ով է Ջալալ Հարությունյանը

Այսօր Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ- մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում։

Նշենք, որ Հարությունյանը Արցախում հայտնի զինվորական է, նա Արցախյան ազատամարտի մասնակից է։ Հարությունյանը 1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։ 2016 թվականին Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար։

2019 թվականին գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի տեղակալ, նույն թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Հարությունյանի հետ կապված կա մի ուշագրավ պատմություն. 2015-ի դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել, թե իրենց դիվերսիայի ժամանակ Ջալալ Հարությունյանը զոհվել է։ Բայց նույն օրը ինքը՝ գնդապետ Հարությունյանը, տեսանյութի միջոցով հերքեց ապատեղեկատվությունը։