Քննության առարկա կդարձվի ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման իրավաչափության հարցը

Քննության առարկա կդարձվի ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման իրավաչափության հարցը

Օրեր առաջ ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել «Դիմադրություն» շարժման մասնակիցների նկատմամբ։

Ավելի ուշ մենք գրեցինք, որ հատուկ միջոցներ կիրառողներից մեկը ոստիկանական զորքերի թիվ1032 զորամասի հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Վահագն Կարճիկյանն է եղել: Քանի որ նա չունի համապատասխան հավաստագիր, որ կարող է հատուկ միջոց կիրառել, նրան փորձում են կիրառողների անվանացանկից հանել։

«Հրապարակ»-ը դատախազությունից հետաքրքվեց, թե արդյոք ոչ իրավաչափ հատուկ միջոց կիրառելու համար իրավական գործընթացներ կա՞ն, մեզ պատասխանեցին. «Դատախազությունը իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր է հանել հունիսի 3-ին տեղի ուենցած դեպքերի ընթացքում առերևույթ հանցավոր արարքների տարրերի հատկանիշներ պարունակող հրապարակումները, որոնց մի մասն առնչվում է Ոստիկանության կողմից հնարավոր ոչ իրավաչափ գործողություններին: Այս մասով հրապարակումներն ուղարկվում են նախաքննական մարմին՝ ընթացքը լուծելու նպատակով: Այդ շրջանակներում  քննութան առարկա կդարձվի նաև Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման իրավաչափության հարցը»։