Առնվազն 41 մարդ է զոհվել եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով

Առնվազն 41 մարդ է զոհվել եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով

Եգիպտոսում առնվազն 41 մարդ է զոհվել եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Զոհերի մասին տվյալները ներկայացրել է Եգիպտոսի Ղպտի եկեղեցին:

Ինչպես պարզաբանել է երկրի ՆԳՆ-ն, հրդեհի պատճառը եղել է օդորակիչի բռնկումը՝ էլեկտրական լարերի անսարքության հետևանքով, հավատացյալների մեծ մասը մահացել է ծխից խեղդվելուց։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Գիզա քաղաքում։ Տաճարում հավաքված է եղել հինգ հազար մարդ։ Հրդեհը բռնկվելուց հետո հրմշտոց է եղել։