Մայք Պոմպեոն շնորհավորել է Ադրբեջանին եւ խոսել Ղարաբաղյան կարգավորման մասին

Մայք Պոմպեոն շնորհավորել է Ադրբեջանին եւ խոսել Ղարաբաղյան կարգավորման մասին

Ինչպես հայտնի է, մայիսի 28-ին Ադրբեջանում եւս տոնական է եղել։ Ադրբեջանի պետական տոնացույցում այն նշված է որպես Հանրապետության օր։ Եվ ահա այդ տոնի առիթով Ադրբեջանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Ուղերձում խոսվել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների մասին, ներկայացվել այն բոլոր ծրագրերն ու ուղղությունները, որոնց շրջանակներում Վաշինգտոնն ու Բաքուն աշխատում են միասին։ Ինչպես եւ կարելի է սպասել, Պոմպեոն խոսել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Նա այս առնչությամբ, մասնավորապես, ասել է իր ուղերձում․ «Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը, շարունակում է հավատարիմ մնալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Պոմպեոն նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Ադրբեջանի սուվերենիտետին եւ անկախությանը։