Մոնղոլիայի նախագահը Չինաստանից վերադառնալուց հետո կարանտինի տակ կանցկացնի 14 օր

Մոնղոլիայի նախագահը Չինաստանից վերադառնալուց հետո կարանտինի տակ կանցկացնի 14 օր

Չինաստան կատարած այցից վերադառնալուց հետո, Մոնղոլիայի նախագահ Հալթմաագիյն Բատուլգան 14 օր կանցկացնի կարանտինի տակ եւ կենթարկվի ստուգման, կորոնավիրուսի ռիսկային գոտում գտնված լինելու պատճառով։ Կարանտինի տակ 14 օր մեկուսացման մեջ կանցկացնեն նաեւ նրան ուղեկցող պատվիրակության անդամները։ Այս մասին հայտնում է CA-News-ը։

Նշենք, որ Չինաստան կատարած այցի ընթացքում Մոնղոլիան 30 հազար ոչխար էր նվիրել Պեկինին, որպես նվիրատվություն կորոնավիրուսի դեմ պայքարում։