Yamaha Motors-ի ղեկավարին դանակահարել է իր դուստրը

Yamaha Motors-ի ղեկավարին դանակահարել է իր դուստրը

Yamaha Motors-ի նախագահ Յոսիհիրիո Խիդակիին դանակահարել են։ Եթնադրվում է, որ նրան դանակահարել է դուստրը, որը 33 տարեկան է։ Այս մասին հայտնում է The Asahi Shimbun պարբերականը։ Համաձայն լրագորղների, գիշերվա մոտ ժամը երեքին աղջիկը զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդում ներկայացրել, որ հայրը ծեծել է իրեն։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում հայտնաբերել են Խիդակիին՝ դանակից հասված վնասվածքով։ Նա պատմել է ոստիկաններին, որ քնած ժամանակ են իր վրա հարձակվել։ Խիդակիի դստերը ձերբակալել են սպանության փորձի կասկածանքով։ Հոր եւ դստեր միջեւ կոնֆլիկտի պատճառը դեռ անհայտ է։ Հայտնի է միայն, որ նրանց հարաբերությունները հարթ չեն եղել եւ մշտական վեճեր են ունեցել։