ԼՂ-ից հետո Ադրբեջանի համար ՌԴ-ի կարիքը վերացել է. Զատուլին

ԼՂ-ից հետո Ադրբեջանի համար ՌԴ-ի կարիքը վերացել է. Զատուլին

«ԼՂ-ից հետո Ադրբեջանի համար Ռուսաստանի կարիքը վերացել է»: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Բաքվում «Ռուսական տան» հետ կապված իրավիճակը:

Հիշեցնենք, այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ ռուսական կողմին ծանուցել է «Ռուսական տան» գործունեության դադարեցման մասին:
«Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունը բոլորովին այլ է. նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և իրենց շահերի հետ միասին առաջ են տանում թուրքական շահերը Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում» , – REX-ին տված հարցազրույցում ասել է փորձառու պատգամավորը: