Սանտեխնիկայի թանկացում է սպասվում

Ռուսաստանում առաջիկա երեք ամիսներին հնարավոր է կերամիկական սալիկներն ու սանտեխնիկան թանկանան 25-30 տոկոսով, ինչը պայմանավորված կլինի հումքի մատակարարման հարցում առաջացած խնդիրների եւ արտադրական ծավալների հնարավոր կրճատման հետ։ Այս մասին հայտարարել է Cersanit ընկերության ղեկավար Յուրի Կովտունը։ Այժմ, ըստ Կովտունի, կան դժվարություններ, կապված մի շարք նյութերի մատակարարման հետ, որոնք անհրաժեշտ են կերամիկայի եւ սանտեխնիկայի պատրաստման համար։
Խոսքը որակյալ կաոլինի՝ սպիտակ կավի, բծակայուն ջնարակի եւ մի շարք այլ նյութերի մասին է, որոնք մատակարարվում են եվրոպական երկրներից։ Արդյունքում ռուս արտադրողները այդ նյութերը պետք է գնեն Ասիայից, ինչը մի փոքր կարող է լինել ավելի թանկ։
Օրինակ, Չինաստանից կարելի է կաոլին գնել, բայց կստացվի տասն անգամ ավելի թանկ։ Այս ամենը կբերի նրան, որ արտադրական ծավալները կկրճատվեն մոտ 30 տոկոսով։ Հատկապես դա կվերաբերի թանկարժեք կերամիկային եւ սանտեխնիկային, որի արտադրության համար պարտադիր է բարձրորակ հումքի կիրառումը։
Կարծիքներ