Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չհայտնեց

Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չհայտնեց

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չհայտնեց՝ այդպիսով մերժելով Ռ․Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի երկու հիմք էր ներկայացրել, առաջինով, որ սույն գործով այս դատարանը չի կարող համարվել պատշաճ, եւ մյուսով, որ Աննա Դանիբեկյանը բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ։

Մեղադրանքի կողմն առարկել էր միջնորդության դեմ, նրանց միացել էին նաեւ տուժողները, տուժողների իրավահաջորդները եւ նրանց ներկայացուցիչները։