Ամերիկյան կողմից դեռ գրավոր առաջարկներ չեն ստացել

Չնայած այն բանին, որ ԱՄՆ նախագահը խոսել է այն մասին, որ Իրանին ներկայացվել են առաջարկեր իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար, սակայն Թեհրանը դեռ պաշտոնապես այդ առաջարկները գրավոր տեսքով չի ստացել։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա հավելել է, որ բոլոր առաջարկները ամերիկյան կողմից եղել են բանավոր կերպով՝ բանակցությունների ժամանակ՝ օմանյան միջնորդների միջոցով կամ էլ բանակցությունների ընդմիջումների ժամանակ։
Կարծիքներ