Իսրայելը մեղադրել է Ռուսաստանին 

Իսրայելը մեղադրել է Ռուսաստանին 

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Reshet Bet ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոնի մարզում Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթյունը։

Նրա խոսքով՝ հենց Ռուսաստանն է պայթեցրել Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակը։
«Մեր գնահատականներով՝ Ռուսաստանը պայթեցրել է ամբարտակը»,- ​​ասել է Էլի Քոհենը։

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով ջրի տակ է անցել Կախովկայա ՀԷԿ-ը, մի քանի տասնյակ բնակավայրեր հեղեղվել են։ Տարածքից կատարվել է մարդկանց զանգվածային տարհանում։

Միջադեպին իր առնչությունը հերքել է Կրեմլը, իսկ համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը և այլք դատապարտել են կատարվածը՝ մեղադրելով Ռուսաստանին։