Google-ը թեթեւացված որոնողական գործիք է ներմուծել

Google-ը թեթեւացված որոնողական գործիք է ներմուծել

Google Go գործիքը, որը տեխնոլոգիական հսկայի նորամուծությունն է, նախատեսված է բյուջետային սմարթֆոնների համար, որոնք ունեն ցածր արտադրողականություն եւ վատ համացանց։ Վերջին ամիսներին Google-ը փորձարկել է այս նոր հավելվածը, որը համարվում է հիմնական որոնողական համակարգի թեթեւացված տարբերակը։ Փորձարկումները ընթացել են հիմնականում Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում։ Այժմ արդեն Google Go-ն կարելի է ներբեռնել այլ երկրներում եւս Google Play-ի միջոցով։ Այս մասին հայտնում է The Verge-ը։ Այս նոր գործիքը չունի շատ ֆունկցիաներ, որոնք հատուկ են հիմնական որոնողական համակարգին եւ որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ թույլ սմարթֆոնների աշխատանքի համար։ Այդուհանդերձ, հիմնական որոնողական բազային ֆունկցիաները պահպանված են։