Պարզվում է՝ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել

Պարզվում է՝ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել են 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը:
Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004 է:
Կրկնում եմ` սա պաշտոնական թվերով, իսկ թե որքան կորուստ է ունեցել թուրքական «Կոմանդոն»- ն սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գլխին գտնվող խաչի ձախ թմբի և գերեզմանների (նախկին ՌԷՊ զորամասի) ուղղությամբ բնակելի տներին մոտենալիս, իմ տեղեկություններով՝ անցել է 2 տասնյակը:
Ստացվում է, որ մինչ հայաստանյան իշխանությունը պատերազմի օրը հավաստիացնում էր Բաքվին, որ Հայաստանը որևէ դեպքում չի միջամտելու ադրբեջանական ագրեսիային և հանցավոր լռություն է պահպանելու ադրբեջանական ցեղասպան գործողությունների նկատմամբ, արցախցիները լիակատար շրջափակման, մատակարարումների բացակայության, էլեկտրաէներգիայի ու ջրի պաշարների սպառման, սննդի գրեթե բացակայության ու սահմանափակ շարժերի պայմաններում Ադրբեջանին մեծ կորուստներ և վիրավորումներ են հասցրել:

Խորը հարգանքներս իրենց ապրելով, կռվելով ու պայքարով ադրբեջանցիներին դիմադրած մեր հայրենակիցներին։

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին»: