68 միլիոն դոլար կհատկացնեն ուկրաինական ցորեն գնելու համար

ԱՄՆ-ն կներդնի 68 միլիոն դոլար Պարենի համաշխարհային ծրագիր նախագծին, որպեսզի ձեռք բերվի ուկրաինական ցորեն։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը։ Գնված ցորենը ուղարկվելու է այն երկրներին՝ պարենային դեֆիցիտի հաղթահարման համար, որոնք առավել խոցելի վիճակում են գտնվում եւ կարող են գլոբալ սովահարության խնդրի առաջ կանգնել։
Կարծիքներ