ԱՄՆ նախագահի թեկնածուն առաջարկել է ապաքրեականացնել մարիխուանան

ԱՄՆ նախագահի թեկնածուն առաջարկել է ապաքրեականացնել մարիխուանան

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենն առաջարկել է ապաքրեականացնել մարիխուանան։ «Կարծում եմ, որ մարիխուանան պետք է ապաքրեականացվի։ Վերջակետ։ Կարծում եմ, որ բոլոր նրանք, որոնց վրա այս առումով գործեր են հարուցվել, պետք է դուրս գան բանտերից»,- հեռուստաբանավեճի ընթացքում հայտարարել է Բայդենը։ Միաժամանակ նաեւ նա ասել է, որ դեռ պետք է ուսումնասիրել, թե ինչ ազդեցություն է գործում մարիխուանան մարդու օրգանիզմի վրա՝ տեւական օգտագործման ժամանակ

Նշենք, որ հեռուստաբանավեճը, որը թվով հինգերորդն էր դեմոկրատ թեկնածուների միջեւ, հեռարձակվել է MSMBC-ի կողմից եւ ընթացել Ատլանտայում։