Կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը դեռեւս չի վերջացել․ ԱՀԿ

Կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը դեռեւս չի վերջացել․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ռուսաստանի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի երկրորդ ալիքը դեռեւս չի վերջացել, սակայն այն արդեն անկում է գրանցում։ Այս մասին նա ասել է «Россия-24»-ի եթերում։ Վույնովիչը նաեւ նկատել է, որ կարեւոր է պահպանել ինֆեկցիայից պաշտպանվելու ցուցումները, քանի որ վիրուսը արագ է տարածվում, իսկ բնակչության մեջ դեռ կոլեկտիվ իմունիտետ չի ձեւավորվել։