Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 105 նոր դեպք

Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 105 նոր դեպք

Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 105 դեպք, մահացել է հինգ պացիենտ։ Վերջին քսանչորս ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 360 մարդ։ Այսպիսով, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 34 հազար մարդ։

Մահացության ընդհանուր թիվը կազմում է 488 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 31 հազար մարդ։ Մոտ 3 հազար մարդ էլ գտնվում է ստացիոնար բուժման մեջ։