Հրդեհ Ստեփանակերտում. ԱԻՊԾ

Հրդեհ Ստեփանակերտում. ԱԻՊԾ

ԱՀ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հրդեհի մասին հերթական հաղորդումն է ստացվել:
Հրդեհը բռնկվել է Ստեփանակերտի Մ.Սպարապետ 76 հասցեում՝ երկհարկանի տան առաջին հարկի սենյակներից մեկում: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Հրդեհի պատճառ է հանդիսացել խտացված գազի բալոնի արտահոսքը:
Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են կրակը և այն չի տարածվել ամբողջ բնակարանում:

Հրդեհի պատճառով այրվել է սենյակի գույքը: Տուժածներ չկան:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները, հակառակ դեպքում այն կարող է դառնալ արտակարգ իրավիճակների պատճառ, որի հետևանքներն են ավերածություններն ու մարդկային կորուստները: