Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 5212 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 5212 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5212-ով։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 882 347-ի։ Վերջին քսանչորս ժամում կորոնավիրուսից մահացել է 129 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 14854 մարդ։ Մեկ օրում առողջացածների թիվը կազմում է 6615 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 690207 մարդ։

Օգոստոսի 8-ի տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 19,5 միլիոնը։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 725 հազար է, իսկ առողջացածներինը՝ ավելի քան 12,5 միլիոն մարդ։ Վարակի տարածման ցուցանիշներով առաջին հնգյակում են՝ Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ ՀԱՀ-ն։