Ալիեւյան խունտայի դեմքը

Ալիեւյան խունտայի դեմքը

Սոցիալական ցանցերի ադրբեջանական ցանցերում լուսանկարներ են տարածվել, որ վկայում են հուլիսի 14-ի «ղարաբաղյան երթի» ձերբակալված մասնակիցների նկատմամբ գործադրված անմարդկային բռնություններն ու նվաստացումները: Լուսանկարների հեղինակը ենթադրաբար ոստիկան է: Ադրբեջանի դատախազությունը հանդես է եկել հերքող հայտարարությամբ, որտեղ ասված է, որ լուսանկարներն Ադրբեջանում չեն արվել, դատախազությունը տվյալ անձանց քրեական գործով ոչ որպես մեղադրյալ, ոչ վկայի կարգավիճակով չի ներգրավել: Այս բթամտությանն ակնհայտ ծաղրանքով է անդրադարձել «Թուրան» գործակալությունը՝ առաջադրելով երկու սկզբունքային հարցադրում՝ եթե դատախազությունը լուսանկարներում պատկերված անձանց քրեական գործով չի ներգրավել, ապա որտեղի՞ց է  հայտնի նրանց ինքնությունը, երկրորդ՝ եթե լուսանկարներն Ադրբեջանում չեն արվել, ապա ինչո՞վ բացատրել, որ դրանցից մեկու երեւում է պահարանի վրա տեղադրված՝ Ադրբեջանի պետական դրոշը: «Դատախազությունը կարո՞ղ է բացատրել, թե որ երկրի պետական հաստատություններում են հարգում Ադրբեջանի դրոշը»- ծաղրանքով եզրափակել է «Թուրանը»: