Թենիսիստ Քեւին Կրավիցն պանդեմիայի պատճառով աշխատում է հանրախանութում

Ֆրանսիական 2019-ի «Թենիսի բաց չեմպիոնատի» հաղթող գերմանացի Քևին Կրավիցն ասել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ աշխատանքի է անցել սուպերմարկետում։
«Որպես պրոֆեսիոնալ, հատուկ թույլտվության շնորհիվ ես կարող եմ մարզվել թենիսի սրահում, քանի որ շաբաթական երեք կամ չորս անգամ եմ խաղում: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ընկերոջս հետ 450 եվրոյի դիմաց աշխատում եմ հանրախանութում։ Երբ տեսնում եմ, որ երշիկեղենի և պանրի դարակները դատարկ են, ես դրանք դասավորում եմ, ապա հավաքում դատարկ տուփերը: Անցած շաբաթ ես աշխատում էի որպես պահակ, ախտահանող միջոցով սրբում առևտրի սեղանները», - ասում է Քևին Կրավիցը։
Կարծիքներ