Ադրբեջանում ռուսամետ ակտիվիստների որս է սկսվել

Ադրբեջանում ռուսամետ ակտիվիստների որս է սկսվել

Նախօրեին Ադրբեջանի դատարանը Իբրահիմ Գասանովին եւ Իբրահիմ Գումբատովին դատապարտել է համապատասխանաբար 14 եւ 13 տարվա բանտարկության՝ մեղավոր ճանաչելով Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Ադրբեջանցի փորձագետ Մովսուն Գաջիեւը անվտանգային հարցերով ադրբեջանցի փորձագետ Իլհամ Իսմայիլի հետ զրուցել է Ադրբեջանի տարածքում գործող տարատեսակ «հինգերորդ շարասյունների» մասին։ Բանախոսը նշել է, որ իրավիճակը բավականին լուրջ է եւ թեեւ ադրբեջանական հասարակության մեջ ռուսամետների ազդեցությունը մեծ չէ, սակայն զգալի է։ Առաջին հերթին դրան նպաստում են Ռուսաստանում բնակվող ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։

Դա ըստ ադրբեջանցի փորձագետի, զարմանալի չէ, քանի որ նրանք ենթակա են ռուսական քարոզչության ազդեցությանը։ Կա նաեւ ԽՍՀՄ-ը սիրողների սերնդի ազդեցությունը։ Ուշագրավ է այն, որ Իսմայիլը ռուսամետությանը նպաստող գործոն է համարում նաեւ այն, որ Արեւմուտքում հայամետ տրամադրվածությունը շատ է։