Ինչով է վտանգավոր արհեստական բանականությունը, ըստ Բիլ Գեյթսի 

Ինչով է վտանգավոր արհեստական բանականությունը, ըստ Բիլ Գեյթսի 

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ամերիկացի լրագրող Կար Սվիշերի հետ իր վերջին հարցազրույցում ներկայացրել է, թե ինչ մտահոգություններ ունի՝ կապված արհեստական բանականության զարգացման հետ։ Գեյթսը առանձնացրել է երեք հիմնական խնդիր, որոնք անհրաժեշտ է պահել ուշադրության կենտրոնում։ Առաջին հերթին, միլիարդատերն անհանգստացած է, որ չարագործները կարող են օգտագործել արհեստական բանականությունը կիբերհանցագործություններ, կենսաահաբեկչություններ իրականացնելու, ինչպես նաեւ պատերազմներ վարելու համար։

Գեյթսն ասել է, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի արհեստական բանականություն, որը նման մանիպուլյացիաների կարողանա դիմակայել։ Երկրորդը, ըստ Գեյթսի, աշխատանքային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների արագացումն է։ Գեյթսը կարծում է, որ հնարավոր է սկսվեն մարդ աշխատակիցների մասսայական կրճատումներ եւ նրանց՝ արհեստական բանականությամբ փոխարինումը։ Եւ երրորդ, Գեյթսը չի բացառել, որ ապագայում գա մի պահ, երբ մարդկությունը կորցնի արհեստական բանականության հանդեպ վերահսկողությունը։ Սա ըստ ամերիկացի մեծահարուստի, ամենալուրջ խնդիրն է, որը կարող է առաջանալ արհեստական բանականության հետ կապված։