ԵՄ-ն 183 միլիոն եվրո կհատկացնի 29 աղքատ երկրի՝ ունեցած պարտքային բեռը թեթեւացնելու համար

ԵՄ-ն 183 միլիոն եվրո կհատկացնի 29 աղքատ երկրի՝ ունեցած պարտքային բեռը թեթեւացնելու համար

Եվրամիությունը 183 միլիոն եվրո կհատկացնի Արժույթի միջազգային հիմնադրամի հատուկ ապահովագրական ֆոնին, որը նախատեսված է աղետների զսպման եւ հետեւանքների հաղթահարման համար, որպես օգնություն 29 աղքատ պետությանը՝ ունեցած պարտքային բեռը մեղմելու համար։

Այս մասին, ըստ Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության, հայտարարվել է «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ։ Այս քայլը թույլ կտա հատկապես աղքատ երկրներին ավելի շատ միջոցներ ուղղել սոցիալ-տնտեսական եւ առողջապահական ծրագրերին։ Եվրամիությունում կարծում են, որ այս եղանակով կկարողանան օգնել գործընկերներին հաղթահարել ծանր սոցիալ-տնտեսական փոթորիկը, որը դեռեւս չի վերջացել։