Օդի աղտոտվածությունը կարող է մարդու մոտ տեսողության կորստի հանգեցնել

Օդի աղտոտվածությունը կարող է մարդու մոտ տեսողության կորստի հանգեցնել

Գիտական նորագույն հետազոտությունները պարզել են, որ օդի աղտոտվածությունը կարող են մարդու մոտ բերել կուրացման՝ տեսողության իսպառ կորստի։ Ընդ որում, աղտոտված օդը պետք է տեւականորեն ազդի մարդու վրա, որպեսզի նման առողջական անդառնալի վնաս հասցնի։ Նշենք, որ գիտնականները բացահայտել են նաեւ, որ կա կապ օդի աղտոտվածության ու գլաուկոմայի, ինչպես նաեւ՝ կատարակտի միջեւ։ Գիտնականների համար հատկապես հետաքրքիր է եղել պարզել, թե ինչ կապ կա օդի աղտոտվածության եւ տարիքային մակուլյար դեգեներացիայի միջեւ։ Բացահայտումը եւս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կարեւոր է մարդու համար բնապահպանությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը, մաքուր օդի առկայությունը։