Տղաս 2 ամսվա ծառայող է, բարձրացրել են շինարարական աշխատանքներ կատարելու ու մինչև հիմա լուր չկա

Տղաս 2 ամսվա ծառայող է, բարձրացրել են շինարարական աշխատանքներ կատարելու ու մինչև հիմա լուր չկա

Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Ծնողները համապատասխան մարմիններից հստակ տեղեկություն են պահանջում, որտեղ են իրենց երեխաները, ինչու մինչև այս պահը որևէ լուր նրանց չի փոխանցվել իրենց որդիների վերաբերյալ։ Ծնողներին ընդունել են ՊՆ-ում։

«Այո, հանդիպեցին մեզ հետ։ Եթե չեմ սխալվում, շտաբի պետն էր մեզ հետ զրուցում։ Ասեց՝ սպասեք, որոնողական աշխատանքները կատարվում են, ինչ-որ լուր հենց լինի, ասելու ենք բոլորիդ էլ։ Որդուցս ես ամսի 15-ից լուր չունեմ։ Ծառայում էր Ներքին Հանդում՝ Կապանում։ Որդիս երկու ամսվա ծառայող է»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Անթանյան Սամվելի հայրը։

«Երեխեքին ամսի 12-ին բարձրացրել են շինարարական աշխատանքներ կատարելու, մինչև հիմա տեղեկություն չկա։ Զորամասում էլ ենք եղել, պատասխանող չկա։ Հրամանատարին ուզում են տեսնել, ասում են՝ գնում է դիրքեր, դիրքերից գալիս է, ասում են՝ գնում է խորհրդակցության»,- հավելեց նա։