Իրանը հայտարարել է, որ ստեղծել է Ս-300 ռուսական համալիրի անալոգը

Իրանը հայտարարել է, որ ստեղծել է Ս-300 ռուսական համալիրի անալոգը

Իրանը հայտարարել է, որ ստեղծել է «Բավար -373» զենիթահրթիռային սեփական համակարգը, որը իր բնութագրիչներով համարժեք է ռուսական Ս-300 համալիրներին։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Համալիրն ունի 200 կմ խոցման հեռահարություն, թռիչքի բարձրությունը 27 կմ է, հագեցած է մեծ հնարավորություններով, եւ ըստ իրանցի մասնագետների, կարող է գերազանցել նույնիսկ Ս—300 համալիրներին։ Թեհրանը հավաստիացնում է, որ համալիրների փորձարկումները անցել է բարեհաջող կերպով։ Այն կներկայացվի հասարակությանը օգոստոսի 2-ին։