17 տարի ապրած երկգլխանի օձը զարմացրել է գիտնականներին 

17 տարի ապրած երկգլխանի օձը զարմացրել է գիտնականներին 

17 տարի ապրած երկգլխանի օձը զարմացրել է գիտնականներին։ Այս մասին գրում է Mirror պարբերականը։ Բանն այն է, որ ի սկզբանե գիտնականները համոզված են եղել, որ երկգլխանի սողունը չի ապրի նույնիսկ մեկ տարի։ Առաջին անգամ վերջինս նկատվել է 2005 թվականին ԱՄՆ Միսսուրի նահանգում։ Մասնագետները կարծել են, որ օձը կապրի մեկ տարի, կամ նույնիսկ ոչ այդքան, սակայն տասնյոթ տարի անց, պարզապես զարմացած ուսերն են թոթվում։ Ներկայումս երկգլխանի օձն ապրում է Բնության պահպանության կենտրոնում, որտեղ նա գտնվում է գիտնականների հսկողության ներքո։ Գիտնականները նշում են, որ երկգլխանի օձերը չափազանց հազվադեպ են պատահում եւ 100 միլիոն առանձնյակից միայն մեկը կարող է լինել երկգլխանի։

Շատ գիտնականներ էլ կարծում են, որ այս օձն այդքան երկար ապրել է, որովհետեւ ազատության մեջ չի եղել, այլապես իր յուրահատկության պատճառով կդառնար դյուրին որս գիշատիչների համար։ Ամեն դեպքում, այն որ կենդանին ապրել է տասնյոթ տարի, գիտնականները համարում են նվաճում, քանի որ ունեցած յուրահատկության պատճառով կարողանում է ուտել միայն փոքր մկների։