Վարչապետին փոխանցել եմ, որ Սամվել Ադյանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում․ Դավիթ Սանասարյան

Վարչապետին փոխանցել եմ, որ Սամվել Ադյանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում․ Դավիթ Սանասարյան

Բնական դատական պրոցես է, դատարանն իր որոշումներն է կայացնում, բնականաբար կային ոչ հաճելի որոշումներ, որոնց մասին ոչինչ ասել չեմ կարող։ Այս մասին այսօր «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ խոսելով առաջին դատական նիստի իր տպավորությունների մասին։
«Դուք պատկերացրեք, որ իմ լիազորությունները շարունակում են կասեցված մնալ, եւ տեսեք՝ հաջորդ նիստը ինչքան ուշ է լինում եւ նիստը կարող է երկու տարի տեւել եւ արդյունքում ես հեռում եմ մնում իմ պարտականությունները կատարելուց»,-ավելացրեց Սանասարյանը։

Դավիթ Սանասարյանը եւս մեկ անգամ ընդգծեց՝ իր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում․ «Սա իմ նկատմամաբ ապօրինի հետապնդում է, սրանով որոշ անձինք և գուցե նրանց հետևում թաքնված ուժեր իրականացրեցին ինձ հեռու պահելու քաղաքականություն»։

Սանասարյանը նշեց՝ տեղյակ է, որ Սամվել Ադյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում․ «Ես երկրի վարչապետին փոխանցել եմ, որ Սամվել Ադյանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում, քանի որ նրա հարազատների կողմից ինձ փոխանցվել է, որ նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ իմ դեմ գործ սարքելու նպատակով»։

Նրա խոսքով՝  իրավապահ համակարգում լուրջ փոփոխությունների կարիք կա․ «Համակարգային փոփոխություն պետք է իրականացվի և լավ կլինի լյուստրացիա արվի, թե այդ մարդիկ ում են ծառայում, ես ենթադրում եմ նախկին ռեժիմից ազդեցություն կա բոլոր իրավապահ մարմինների վրա»։
Նա նաեւ նշեց, որ քննիչները բուն գործն իրականացնողներն են։