Եվրահանձնաժողովը գումար կհատկացնի Արեւելյան գործընկերության երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Եվրահանձնաժողովը գումար կհատկացնի Արեւելյան գործընկերության երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում Եվրահանձնաժողովը աջակցություն կցուցաբերի Արեւելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային, Բելառուսին եւ Մոլդովային 140 միլիոն եվրոյի չափով։ Այս մասին հաղորդվել է Եվրահանձնաժողովի օնլայն ասուլիսի ժամանակ։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը հավելյալ 700 միլիոն եվրո կհատկացնի Արեւելյան գործընկերության երկրներին՝ կորոնավիրուսային պանդեմիայի հետեւանքների հաղթահարման համար։