Էրդողանը նվաստացրե՞լ է Մակրոնին. անսովոր ձեռքսեղմման հետքերով (տեսանյութ)

Էրդողանը նվաստացրե՞լ է Մակրոնին. անսովոր ձեռքսեղմման հետքերով (տեսանյութ)

Ֆրանսիական լրատվամիջոցները մեկնաբանել են Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև անսովոր ձեռքսեղմումը, որը բուռն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում։

Փարիզյան Le Figaro-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ՝ Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես, երբ Մակրոնը փորձել է ողջունել իր թուրք գործընկերոջը, Էրդողանը ոչ թե պարզապես սեղմել է նրա ձեռքը, այլ անսպասելիորեն թեթևակի հարվածել է նրան։ Մակրոնը, չցանկանալով զիջել, ձեռքը դրել է Էրդողանի ձեռքի վրա և կրկնեց նույն ժեստը։ 

Բայց տարօրինակ ժեստերի փոխանակումն այսքանով չի ավարտվել։ Էրդողանը թուլացրել է բռնվածքը և հանկարծակի բռնել Մակրոնի մի քանի մատները, ի վերջո իր ձեռքում թողնելով միայն նրա միջնամատը։ Ըստ կադրերի, նա ինչ-որ բան է ասում ֆրանսերեն, իսկ Մակրոնը, տեսանելիորեն ամաչելով, շարունակել է լարված ժպտալ՝ մնալով այս անհարմար դիրքում մոտ տասը վայրկյան։

Ֆրանսիացի փորձագետները վստահ են, որ Էրդողանը հրապարակավ նվաստացրել է Մակրոնին: Չնայած տեսանյութում Ֆրանսիայի նախագահը երևում է թիկունքից, երևում է, որ նա պատասխանում է իր զրուցակցին։ Դրանից հետո Էրդողանը նրան բաց է թողել, իսկ Մակրոնը անմիջապես ձեռքը դրել է աթոռի մեջքին, կարծես փորձելով մեծացնել հեռավորությունը։ Դրվագն ավարտվել է պաշտոնական ձեռքսեղմմամբ, որից հետո երկու առաջնորդներն էլ ժպիտով կեցվածք են ընդունել տեսախցիկների առջև։

Թե կոնկրետ ինչ են քննարկել նախագահները, մնում է անհայտ. լրագրողները հեռավորության վրա են եղել և չեն կարողացել ձայնագրել նրանց զրույցը։ Սակայն, տեսարանը, որն առաջին անգամ ցուցադրվել է թուրքական «En Son Haber» հեռուստաալիքով, արագ տարածվել է համացանցում։ 

Սոցցանցերի շատ օգտատերեր Էրդողանի վարքագիծը ընկալել են որպես Ֆրանսիայի նախագահի ցուցադրական նվաստացում։

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ և Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն կտրուկ է արձագանքել տեսանյութին.

«Մակրոնը աղետ է։ Ոչ ոք նրան չի սիրում, ոչ ոք նրանից չի վախենում, ոչ ոք նրան չի հարգում»։ 

Իսկ հանրային խոսքի փորձագետ Ադրիեն Ռիվիերը կարծում է, որ Էրդողանը միտումնավոր օգտագործեց պահը՝ քաղաքական ուղերձ հղելու համար։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը, գիտակցելով, որ տեսանյութը կհասնի մասմեդիային, ցանկացել է օգտվել իրավիճակից՝ քաղաքական թեժ մրցակցության համատեքստում։

Ռիվիերը նաև նշել է, որ ձեռքսեղմումը հաճախ ավելի փորձառու կամ հեղինակավոր մասնակցի կողմից գերազանցության ցուցադրություն է։

«Դա վերահսկողության ժեստ է, ինչպես ծրարը կնքելը», - բացատրել է Ադրիեն Ռիվիերը։ Ինչ վերաբերում է մեկ մատը բռնելուն, նա կարծում էր, որ դա կարող է պարզապես պատահականություն լինել.

«Այդքան երկար և տարօրինակ ժեստը, երբ մատը պահվում է մինչև տասներեք վայրկյան, ավելին է, քան պարզապես անհարմարություն», - ասում է ֆրանսիացի փորձագետը։ «Սա գերիշխանություն հաստատելու փորձ է»: