Մասիվի շուկան երեք օր է`փակ է, առևտրականները բունտ են անում (տեսանյութ)

Մասիվի շուկան երեք օր է`փակ է, առևտրականները բունտ են անում (տեսանյութ)

Մասիվի հայտնի շուկան, որը գտնվում է Սամվել Ալեքսանյանի բացած Մեգամոլի տարածքում, երեք օր է` փակ է: Շուկայի առևտրականները Hraparak.am-ին ասացին, որ շուկան ապօրինի է փակ, այստեղ գյուղմթերք է վաճառվում, և պարետատունը թույլ է տվել, որ իրենք աշխատեն, սակայն շուկայի տնօրինությունը, ըստ իրենց, ապօրինի փակել է, չի բացում:

«Մենք էլ օրվա հացի խնդիր ունենք, ո՞նց ապրենք, եթե չաշխատենք: Զանգում եմք տնօրինությանը, Դավիթ ա անունը, իրեն, ասում ա` ես կապ չունեմ, ես տարածքը տվել եմ վարձով, ինչ ուզում եք` արեք, բայց Դավիթի հրահանգով ա փակվել»,-վրդովված պատմեց առևտրականներից մեկը:

Մենք փորփեցինք կապվել Դավիթի հետ, սակայն մեր զանգերին չպատասխանեց:

Այս պահին շուկայի առևտրականները հավաքվել եմ տարածքում և պահանջում եմ, որ խնդրին լուծում տրվի, թեպետ մինչ այս պահը, ասացին, ոչ ոք իրենց չի մոտեցել: