Ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել․ աջակցում էին Նավալնիին

Ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել․ աջակցում էին Նավալնիին

Նախօրեին Ռուսաստանի ամբողջ տարածքում Ալեքսեյ Նավալնիի աջակցության ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել, որոնցից 55-ը՝ Մոսկվայում: Այդ մասին հայտնում է «ОВД-Инфо»-ն։

Մոսկվայում, ի թիվս այլոց, բերման են ենթարկել Պուշկինսկայա հրապարակ եկածներին, որոնց ձեռքերում եղել են «Բարի տարեդարձ» մակագրությամբ փուչիկներ, նույն գրությամբ պաստառներ, ինչպես նաև կրել են «Պահպանեք Ռուսաստանը» վերնաշապիկներ և «ՇԻԶՈ» մակագրությամբ բաճկոններ։ Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգում բերման է ենթարկվել առնվազն 12 քաղաքացի, որոնք նույնպես իրենց աջակցությունն են հայտնել անազատության մեջ գտնվող ընդդիմադիր ռուս հայտնի գործչին։

Ավելի վաղ, Ալեքսեյ Նավալնիի թիմը հայտարարել էր հունիսի 4-ին՝ ընդդիմության առաջնորդի ծննդյան օրը, հանրահավաք անցկացնելու մասին՝ ի պաշտպանություն նրա։ 

Հավելենք, որ Նավալնու աջակցության ակցիաներ են անցկացվում աշխարհի 120 քաղաքներում։ Արդեն հանրահավաքներ են տեղի ունեցել Ճապոնիայում, Ավստրալիայում, Հայաստանում, Վրաստանում և ԱՄՆ որոշ քաղաքներում։ Ռուսաստանում հիմնականում ակցիաներ են իրականացվում Խաբարովսկում, Կրասնոյարսկում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Օմսկում, Սարատովում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։