Հատիկառհատիկ պիտի հեռանաք․․․

Երևի բոլորդ էլ նման տեսարանների ականատես եք եղել։ Երբ մարդը հարբում, ոտի չի կարողանում կանգնել, ասում է՝ եկեք հատիկ առ հատիկ, տերև առ տերև խմենք բոլորի կենացը։ Ինքը այլևս չի կարողանում կանգ առնել, կորցրել է հավասարակշռությունը, բայց հանկարծ հիշում է՝ Վաղոյի թոռների կենացը հատիկ առ հատիկ պիտի խմենք։ Ցավով եմ ասում, բայց հավատացեք, ունենք մի ղեկավար, որն այլևս չի կարողանում կանգ առնել ու անընդհատ կենացներ է խմում, բաժակաճառեր ասում։
Նման դեպքում, ինչքան էլ զարմանալի թվա, հայտնվում են մարդիկ, ովքեր ասում են՝ շնորհքով, խոսքի տեր մարդ է, բոլորին հիշում է։ Մոռանում են, որ մարդը հարբա՜ծ է։ Միայն խմիչքով չեն հարբում, հարբու՜մ են իշխանությամբ, փողո՜վ, ամենաթողությամբ, պետական լծակների չարաշահմամբ։ Այն մարդիկ, որոնք առաջին անգամ են իշխանական խմիչք վայելու՜մ, ոչ թե հարբում, այլ կորցնում են իրենց գլուխը․․․ Առանց չափազանցելու, Նիկոլ Փաշինյանը հենց այդ վիճակում է։ Խմողների մի խումբ է հավաքել ու հատիկ առ հատիկ կենացներ է խմում։ Նրանց չեն կարողանում դուրս հանել հարսանքատնից, նման պարագայում գիտեք ինչքան դժվար է։ ԴԺվար է, բայց անկարելի բան չկա։ Եվ երբ հերթական հատիկառհատիկն է ճառում, մարդիկ պիտի ուժ գտնեն իրենց մեջ ու հատիկառհատիկ բոլոր հարբածներին հեռացնեն հարսանքատնից․․․ Ամեն ինչ ավերել ու փշրել են, ուրախության տունը վերածվել է սգո տնի, միակ ելքը մնում է՝ հարբածներին հատիկ առ հատիկ հեռացնելը։
Կարծիքներ