Ձերբակալել իսրայելցի պաշտոնյաներին․ թուրք փաստաբանները դիմել են ՄՔԴ

Ձերբակալել իսրայելցի պաշտոնյաներին․ թուրք փաստաբանները դիմել են ՄՔԴ

Թուրք փաստաբանների խումբը դիմել է Միջազգային քրեական դատարանին (ICC)՝ իսրայելցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու խնդրանքով։ 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փաստաբան Բուրաք Բեքիրօղլուին հղումով։

«Մենք հենց նոր դիմում ենք ներկայացրել ՄՔԴ՝ Իսրայելի պաշտպանության նախարարի, պատերազմի կաբինետի, գլխավոր շտաբի պետի, օդային ուժերի հրամանատարի, հարավային շրջանի հրամանատարի, ինչպես նաև Նեթանյահուի դեմ և խնդրել նրանց ձերբակալության օրդեր տալ»,-նշել է նա։