Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով

Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով

Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանը, հավելելով, որ ինքը ինքնամեկուսացված է։ Նշենք, որ այսօր՝ օգոստոսի տասին նաեւ դերասանի ծննդյան օրն է։ Նա գրել է, որ ստիպված է ծննդյան տարեդարձը միայնակ նշել, քանի որ վարակվել է կորոնավիրուսով։ Բանդերասը նշել է, որ իրեն համեմատաբար լավ է զգում, մի փոքր սովորականից ավելի հոգնածություն կա եւ հույս ունի, որ կկարողանա արագ վերականգնվել՝ հետեւելով բժշկական ցուցումներին։ Արտիստը ասել է, որ այս ընդմիջումը կօգտագործի, որպեսզի կարդա, գրի, հանգստանա, պլաններ կազմի եւ իմաստավորի վաթսունամյակը։