Երկու կողմից հարձակման հնարավորություն կա․ չեմ ասում, որ քաղաքացիները վախենան, իրավիճակն եմ նկարագրում

Երկու կողմից հարձակման հնարավորություն կա․ չեմ ասում, որ քաղաքացիները վախենան, իրավիճակն եմ նկարագրում

Որևէ հիմքեր չկան կասկածելու, որ Ադրբեջանը հրաժարվել է իր առավելապաշտական նկրտումներից ու խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամությունից։ Ուժերի վերադասավորում է ընթանում։ Սա իմ մասնագիտականը չէ, սակայն ես հիմնվում եմ իմ գործընկեր, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկումների վրա։ Նորից հիմնվելով պրն Աբրահամյանի վերլուծությունների վրա՝ կարող եմ ասել, որ առկա են տարբեր հնարավորություններ ցավալի զարգացումների, այդ թվում՝ երկու կողմից հարձակման հավանականության։Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ 

«Ես սա չեմ ասում, որպեսզի մեր քաղաքացիները վախենան։ Ես սա ասում եմ, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, թե ինչ վիճակում է այս պահին գտնվում Հայաստանը։ Երբ մենք ասում ենք, որ վիճակը օրհասական է, դա իսկապես այդպես է ։ Խոսքը թե դիվանագիտության մասին է, թե ռազմականի։ Երբ ինձ հարցնում են, թե արդյոք կա հավանականություն, որ պատերազմը կվերսկվի, ես պատասխանում եմ ու հիմա էլ եմ ասում, որ պատերազմը չի էլ դադարել, որ վերսկսվի։ Որևէ տեսանելի հիմք չկա ասելու, որ ադրբեջանական կողմը զորքերը հետ է քաշում կամ ռեզերվային զորքերը հետ է քաշում»,- հավելեց նա։