Փաշինյանը վախեցել է․ «Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց հոգեներգործուն դեղեր են տալիս, որ ցուցմունքներ կորզեն»

«Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն»,- այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ խոսելով Բաքվում պահվող գերիների մասին։ Փաշինյանը խոսեց, խոսեց սակայն գեթ մեկ անգամ չարտաբերեց գերիներ բառը։
Հարցին՝ Բաքվում պահվող գերիների հարցերով չի զբաղվում, որովհետեւ իր քաղաքական հակառակորդնե՞րն են, ասաց․ «Այնտեղ գտնվող որեւէ մեկին ես քաղաքական հակառակորդ չեմ համարում։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, մտահոգում է մեզ։ Հոգեներգործուն արգելված միջոցներով շատ հնարավոր է էնպիսի ցուցմունքներ կորզեն, որ օգտագործեն ՀՀ-ի դեմ եւ մենք էս հարցը շատ լավ հասկանում ենք։ Բոլոր հասու միջոցներով փորձում ենք էդ խնդիրը լուծել։ Էսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն, ու տարիներով չեն կարողանում հետ բերել։ Թող մտածեն, որ մենք մարդկային դիմագծից զուրկ ենք, բայց սա սպառնալիք է ՀՀ-ի դեմ»,-ասաց նա։
Կարծիքներ