Երբեք չեն հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից 

Երբեք չեն հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից 

Իրանը երբեք չի հրաժարվի ուրանի՝ խաղաղ նպատակների համար հարստացման ծրագրից։ Այս մասին SNN ՀԸ հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդի Անվտանգության եւ Արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Էբրահիմ Ռըզային։ «Իրանը ոչ մի պարագայում չի հրաժարվի ուրանի հարստացման եւ միջուկային տեխնոլոգիաների իր ծրագրերից»,- ընդգծել է իրանցի խորհրդարանականը։ Հայտարարությունն հնչել է ի պատասխան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի կողմից հնչեցված այն պահանջի, որ Թեհրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը՝ միջուկային զենքի հեռանկարի պատճառով։ «Միջուկային էներգիան կենսականորեն կարեւոր է մեր երկրի համար։ Այդ տեխնոլոգիաները ոչ միայն առանցքային դերակատարություն ունեն Իրանի արդյունաբերական եւ բժշկական պահանջները բավարարելու համար, այլ նաեւ զսպող կարեւոր հանգամանք են արտաքին սպառնալիքների համար»,- նկատել է Ռւզային։