Մարտակերտում երթ են անում՝ ի աջակցություն «Դիմադրության» շարժման (տեսանյութ)

Մարտակերտում երթ են անում՝ ի աջակցություն «Դիմադրության» շարժման (տեսանյութ)

Մենք գրել էինք, որ Արցախում մտածում են, թե ինչպես միանան հայաստանյան ակցիաներին, որոնց գլխավոր նպատակը Արցախը պաշտպանելն է։ Գրել էինք, որ քննարկում են տարբեր միջոցներ՝ ակցիաներ անել, հայտարարություններ տարածել եւ այլն։

Այսօր տեղեկացանք, որ Ստեփանակերտում են փոքր ակցիա արել՝ երեխաների հետ միասին «Զարթիր, լաո» են երգել մայրաքաղաքի հրապարակում։ Իսկ քիչ առաջ Մարտակերտում են երթ արել՝ ի աջակցություն «Դիմադրության» շարժման։ Պայքարը հասավ նաեւ Ղարաբաղ։

Մանրամասն՝ տեսանյութում: