Գերմանիայի ԱԳ նախարարը հրաժարվել է լուսանկարվել Շոլցի հետ

Գերմանիայի ԱԳ նախարար Բաերբոքը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ։ Պատճառը վերջինիս՝ Ուկրաինային օգնության նոր փաթեթն արգելափակելու որոշումն է։ Այս մասին հայտնում է Bild-ը։
rbc-ն գրում է, որ Բերբոքը և Գերմանիայի պաշտպանության նախարարը սկսել են աշխատել Կիևին 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր տրանշի վրա՝ 2024 թվականի նոյեմբերին իշխող կոալիցիայի փլուզումից հետո: Սակայն Շոլցն արգելափակել է այն։
Կարծիքներ