Ինչու հեռացան սահմանապահները

Ինչու հեռացան սահմանապահները

Ռուս սահմանապահները երեկ ավարտել են ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում,որտեղ ծառայություն էին սկսել 90-ականներին ստորագրած պայմանագրի համաձան:Ռուսաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հրաժեշտի պաշտոնական արարողության ժամանակ ռուս սահմանապահներին շնորհակալություն են հայտնել անթերի աշխատանքի համար ու նշել, որ նրանք արժանապատվորեն են կատարել իրենց պարտականությունները։

Նրանց ծառայությունը դադարեցնելու հարցը օրակարգ բարձրացավ ՌԴ-Արեւմուտք հակամարտության ընթացքում՝ Արեւմուտքի պահանջով։

Թեպետ ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել ինքնիշխանության դրսեւորում: Դեռ ամիսներ առաջ՝ մարտի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուսներին հանելու մասին քննարկումներին, հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները դուրս կգան «Զվարթնոց»-ից ու Հայաստանն այստեղ ինքնուրույն կիրականացնի ծառայությունը։ Վարչապետն ասել էր, որ Հայաստանի սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել «Զվարթնոց»-ում ծառայություն իրականացնելու համար։ Ինչպես նաև ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից, բայց կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։ Համաձայնությունը ձեռք էր բերվել վարչապետ Փաշինյանի ու նախագահ Պուտինի միջև մայիսի 8-ին Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Գործող իշխանություններն ու նրանց արևմտամետ սպասարկուները փորձում են «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների հեռացումը մեծ հաղթանակ ներկայացնել,սակայն գործընթացի իրական նպատակն այն է, որ որպեսզի չկարողանան ֆիքսել, թե ովքեր են ժամանում Հայաստան,գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ակտիվացել են եվրոպական երկրների եւ ԱՄՆ պաշտոնատար անձանց , ինչպես նաեւ արևմտյան հատուկ ծառայությունների աշխատակիցների այցերը: Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահներին հեռացնելը ևս իշխանությունների օրակարգում է, բայց դրա համար հարկավոր է լուծել հայ-ռուսական համապատասխան միջպետական պայմանագրերը, եթե օդանավակայանի սահմանապահների դեպքում պայմանագրում հստակ կետ չկար, ապա այս դեպքում հստակ կանոնակարգում կա։